Վրաստանում զով, անձրևոտ եղանակը կշարունակվի մինչև ապրիլի վերջ, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ապրիլի 29-ին Թբիլիսիում կանխատեսվում է ցուրտ, անձրևոտ եղանակ և մառախուղ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +8, +10 աստիճան։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, իսկ ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18, +20 աստիճան։
Արևմտյան Վրաստանում սպասվում է քամոտ, առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 30-ից՝ տեղ-տեղ անձրև։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում նույնպես սպասվում է անձրև մինչեւ մայիսի 1-ը, ջերմաստիճանը` +8, +13 աստիճան։