Մինչև փետրվարի 8-ը Վրաստանում սպասվում է տաք, բայց քամոտ և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Ծովափնյա շրջաններում և դաշտավայրերում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +16-ից +19 աստիճանի, սակայն միաժամանակ կփչի ուժեղ արևելյան քամի։
Ի տարբերություն արևմուտքի, Արևելյան Վրաստանում համեմատաբար ցուրտ կլինի, կդիտվի ամպամածություն և մառախուղ։ Թբիլիսիում, Քարթլիում և Կախեթիում հնարավոր են թույլ տեղումներ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +8-ից +10 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը հնարավոր է մինչև -1 աստիճան։