Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը հաղորդագրություն է տարածել Վրաստանում մարտի 10-12-ը սպասվող եղանակի մասին։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 10-ից Արևմտյան Վրաստանում կլինի ամպամած և տաք եղանակ, որոշ տեղերում կփչի ուժեղ արևելյան քամի, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ։
Թբիլիսիում մարտի 10-11-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, իսկ մարտի 12-ին` հիմնականում պարզ եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +8, +10 աստիճան։
Արևմտյան Վրաստանում պարզ եղանակ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրադիր շրջաններում մարտի 10-11-ին որոշ տեղերում սպասվում են թույլ ձյուն և մառախուղ, իսկ մարտի 12-ին` հիմնականում պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի -2, -4 աստիճան: