ՆԳՆ-ն 9 ամսվա ընթացքում ձերբակալել է 143 թմրադիլերի

Ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 16-17-ին Փոնիճալայի և Մառնեուլիի շրջաններում անցկացրած հատուկ գործողությունների արդյունքում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահելու մեղադրանքով ձերբակալել է չորս անձի:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները պարբերաբար թմրամիջոցներ են վաճառել: Հետաքննություն է սկսվել ՔՕ 260 հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, որոնք նախատեսում են 7-ից 14 տարվա ազատազրկում:

ՆԳՆ տվյալներով, վերջին 9 ամսվա ընթացքում ձերբակալվել է 143 թմրադիլեր:

2018 թվականի հունվարի մեկից առայսօր բռնագրավվել է. 25 կգ հերոին, 1,5 կգ  կոկային, 8990 հաբ սուբոտեքս և սուբոքսին, 2,1 կգ «մդմա» և 1,2 հանգստացնող դեղամիջոցներ: