Կախեթիում 95 հազար տոննա խաղող են մշակել

“Vintage 2018”-ի տվյալների համաձայն՝ Կախեթիի շրջանում արդեն վերամշակվել է 95 հազար տոննա խաղող, ընդհանուր եկամուտը կազմել է 150 մլն լարի: Խաղողի մթերումն իրականացնում է ընդհանուր առմամբ 130 գինեգործական ընկերություն:

Գլխամասային գրասենյակի ղեկավարի խոսքերով, բերքահավաքն ու մթերումն ընթանում են առանց խոչընդոտների: