Վրաստանում օգոստոսի 12-14-ը, համեմատաբար բարձր ջերմաստիճանի ֆոնին, որոշ վայրերում անձրև կտեղա, հնարավոր են ամպրոպ, կարկուտ և ուժեղ քամի։
Այս տեղեկությունը հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Մայրաքաղաք Թբիլիսիում օգոստոսի 12-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ օգոստոսի 13-14-ին տեղումներ չեն լինի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +30, +32 աստիճան։
Արևմտյան Վրաստանում օգոստոսի 12-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ օգոստոսի 13-14-ին որոշ շրջաններում կլինի միայն անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +28, +30, +32 աստիճան։
Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +28, +30 աստիճան։