Առաջին դասարանցիների ընդունման տարիքը կփոխվի

2026 թվականից սկսած դպրոց կընդունվեն միայն այն առաջին դասարանցիները, որոնց 6 տարին կլրանա մինչև սեպտեմբերի 15-ը, հայտնել է «Վրացական երազանք»-ի  կրթության նախարար Գիվի Միքանաձեն։

Նշենք, որ նախկինում Վրաստանում դպրոց կարող էին հաճախել այն երեխաները, որոնք մինչև տարեվերջ դառնում էին 6 տարեկան։ Առաջին դասարանցիների դպրոց հաճախելու տարիքը հաճախ է փոխվում, տարիներ շարունակ այս հարցը բուռն քննարկման առարկա է եղել: 2024 թվականի սեպտեմբերին ուսումն սկսելու իրավունք են ստացել այն երեխաները, որոնց 6 տարին լրացել է մինչև դեկտեմբերի 1-ը: 2023 թվականին առաջին դասարան ընդունվելու հնարավորություն ունեցան մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները։

Ի դեպ, Միքանաձեն նաև նշել է դասերի ժամանակ բջջային հեռախոսների օգտագործման արգելման մասին։