Օգոստոսի 13-ի կեսօրին Վրաստանում 2.5 ժամ անջատվեցին առցանց 22 լրատվամիջոցների կայքերը։
Ժամանակավոր անջատման նպատակն, ըստ լրատվամիջոցների, ցույց տալն էր, որ ««Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ քաղաքականության հետևանքով առցանց լրատվամիջոցներին սպառնացող վերացման սպառնալիքը իրական է»։
Կայքերի խորհրդանշական անջատմանը նախորդել է «Լույսը չպետք է մարի» արշավը, որի նպատակն է միավորել բոլոր աջակիցներին անկախ լրատվամիջոցների պաշտպանության գործում։
Այս նպատակով ստեղծվել է միասնական հարթակ, որտեղ հնարավոր է աջակցել վրացական առցանց 22 լրատվամիջոցների։
Արշավը հարց է տալիս` ի՞նչ է պատահում, երբ լույսը անհետանում է. երբ ազատ ձայնը լռում է, և հանրությունը այլևս չի կարողանում ստանալ անաչառ տեղեկատվություն։ Լույսի մարման հետ մեկտեղ անհետանում է նաև ճշմարտությունը։
«Արշավի նպատակն է ընթերցողին ցույց տալ անկախ առցանց լրատվամիջոցների միասնությունը, դրանց ոչնչացման իրական սպառնալիքը ռեպրեսիաների ֆոնին և դրա դերը լույսը պահպանելու գործում»,- նշված է տեղեկության մեջ։
Արշավին, ի թիվս այլ լրատվամիջոցների, մասնակցում են «Բաթումելեբի»-ն, «Նեթգազեթի»-ն, «Պուբլիկա»-ն, «Ինդիգո»-ն և այլն։