Վրաստանում գործող Արդարադատության տների մասնաճյուղերը գործում են խափանումներով։ Հաստատությունում որոշ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես սահմանափակված է։
Արդարադատության տան ֆեյսբուքյան էջում նշված է, որ պատճառը «գլոբալ տեխնիկական խափանումն» է։
«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում խափանումը վերացնելու համար», — գրել է Արդարադատության տունը և խոստացել օգտատերերին, որ կտեղեկացնի նրանց տեխնիկական խափանման վերացման մասին։