Արդարադատության տունը հաղորդել է, որ շարունակում են գործել առանց խափանումների։
Ըստ հաղորդագրության` վերացվել է գլոբալ խափանումը, որը խաթարել էր Արդարադատության տան մասնաճյուղերում ծառայությունների մատուցումը։
Նշենք, որ երեկ Արդարադատության տունը տեղեկություն էր տարածել, որ գլոբալ տեխնիկական խափանման պատճառով խափանվել է ծառայությունների մատուցումը Արդարադատության տան մասնաճյուղերում, նաև` նոտարական ծառայությունների մատուցումը նոտարական գրասենյակներում։