Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ամենօրյա բողոքի ցույցերի և եվրոպամետ հանրահավաքների սկսվելուց ի վեր անցել է ուղիղ 6 ամիս։ Մինչ օրս նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին ցուցարարների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած իրավապահ մարմինների աշխատակիցներից ոչ մեկը չի հայտնաբերվել կամ պատժվել։
Միայն անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (2024 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ) Հատուկ քննչական ծառայությունը ստացել է իրավապահ մարմինների աշխատակիցների գործադրած բռնության դեպքերի վերաբերյալ ավելի քան 300 բողոք։
Քննչական ծառայության տվյալներով` ձեռք բերված ապացույցների հիման վրա 52 անձի տրվել է տուժածի կարգավիճակ։
Քննչական ծառայությունը, որը հետաքննում է իրավապահ մարմինների աշխատակիցների կատարած հանցագործությունները, նաև` լրագրողների դեմ կատարած հանցագործությունները, մինչ օրս չի հետաքննել բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության որևէ դեպք. այդ հանցագործությունների բացահայտման վիճակագրական մակարդակը զրոյական է։
Սկզբնաղբյուրը՝ radiotavisupleba.ge: