Արտագաղթյալներին արգելվեց քվեարկել արտասահմանում

Դեկտեմբերի 17-ին արտահերթ նիստում «Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը, որի համաձայն՝ արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին արգելվում է քվեարկել օտարերկրյա պետությունում։

Պատգամավորներից 79-ը կողմ են քվեարկել օրենսգրքին, իսկ 11-ը՝ դեմ։

Օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 25-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ` դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստում։

Օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է Դավիթ Մաթիկաշվիլին։