Արտասահմանյան ներդրումները կազմել են 1 մլրդ 689 հազար դոլար

Անցյալ տարի արտասահմանյան ներդրումները կազմել են 1 միլիարդ 689 հազար դոլար, ինչը բարելավված ցուցանիշ է 2024 թվականի համեմատ, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ տարեկան ցուցանիշը բարելավվել է 119 միլիոն դոլարով կամ 7.6%-ով, ինչը կարևոր է երկրի տնտեսական զարգացման շարունակականության համար։

«Ես կցանկանայի անդրադառնալ տնտեսական հարցերին։ Geostat-ը հրապարակել է 2025 թվականի արտասահմանյան ուղղակի ներդրումների վերաբերյալ նախնական տվյալները։ Այս տվյալների համաձայն՝ անցյալ տարի ներդրումները կազմել են 1 միլիարդ 689 հազար դոլար, ինչը բարելավված ցուցանիշ է 2024 թվականի համեմատ։ Տարեկան ցուցանիշը բարելավվել է 119 միլիոն դոլարով կամ 7.6%-ով։ Սա կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման շարունակականության համար։ Պետք է նաև նշել, որ հունվարին գրանցվել է 7.9% տնտեսական աճ, ինչը հաստատում է մեր լավատեսական սպասումները, որ այս տարի, ինչպես նախորդ տարիներին, տնտեսական աճի կանխատեսումը կգերազանցի», — ասել է նա։