Աշխատավարձ ստացողների վիճակագրություն

2025 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, 100 լարիից ցածր ամսական աշխատավարձ ստացող անձանց թիվն աճել է 5.6%-ով։

Մասնավորապես, Եկամուտների ծառայության տվյալներով, նոյեմբերին 10 հազար 374 մարդ ստացել է մինչև 100 լարի աշխատավարձ, իսկ հոկտեմբերին նրանց թիվը եղել էր 9817։

Նոյեմբերին 287 անձի աշխատավարձը գերազանցել է 100 հազար լարին։
Տվյալները ցույց են տալիս նաև, որ նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, 100 հազար լարիից բարձր աշխատավարձ ստացող անձանց թիվը նվազել է 10.3%-ով։

Մասնավորապես՝ հոկտեմբերին 320 անձ ստացել է 100 հազար լարիից բարձր աշխատավարձ, իսկ նոյեմբերին 287 անձի աշխատավարձն է գերազանցել 100 հազար լարին։

Ամսական 1000-ից մինչև 9600 լարի աշխատավարձ ստացող անձանց թիվը ևս նվազել է 1.3%-ով։ Օրինակ՝ նոյեմբերին նշված չափի աշխատավարձ էր ստանում 727 հազար 393 մարդ, մինչդեռ հոկտեմբերին՝ 736 հազար 735։

Ամսական 9600-ից մինչև 100 հազար լարի աշխատավարձ ստացող աշխատակիցների թիվը նույնպես նվազել է 9.7%-ով։