Հաստատվել է Նինոծմինդայի մունցիպալիտետի 2020 թվականի բյուջեն

Նինոծմինդայի սակրեբուլոն հաստատել է 2020 թվականի բյուջեի նախագիծը, որը կազմում է 6,936,000 լարի:

Բյուջեն բաշխված է հետևյալ կերպ՝ 576, 000 լարի սակրեբուլոյի գործունեության, իսկ 1,582,200 լարի՝ քաղաքապետարանի համար: Պահուստային ֆոնդը կազմում 100, 000 լարի, մունիցիպալ զարգացման ֆոնդը՝ 78,300 լարի:

Ենթակառուցվածքների զարգացմանը հատկացվելու է 2,136,500 լարի:

Վերջինիս գումարը բաշխվելու է հետևյալ կերպ՝ 150,000 լարի հատկացվելու է մունիցիպալ ճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացման համար, գյուղական ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի 63,000 լարի, Նինոծմինդա քաղաքի գիշերային լուսավորության բարելավման համար կհատկացվի 4000 լարի, 70, 000 լարի կհատկացվի Նինոծմինդա քաղաքում տեսահսկող խցիկների տեղադրման համար, Նինոծմինդա քաղաքում կոյուղագծեր անցկացնելու համար կտրամադրվի 50, 000 լարի, Նինոծմինդա քաղաքի և Գորելովկա գյուղի ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար կտրամադրվի 50, 000 լարի:

195, 000 լարի կտրամադրվի 17 գյուղերում և Նինոծմինդա քաղաքում գիշերային լուսավորության լամպերի շատացման համար: Այդ 17 գյուղերն են Գանձան, Հեշտիան, Գորելովկան, Փոկան, Սաթխան, Եփրեմովկան, Տամբովկան, Փոքր Խանչալին, Մեծ Գոնդուրան, Օրոջալարը, Կաթնատուն, Մեծ Խանչալին, Դիլիֆը, Ղուլալիսը, Ռադիոնովկան: 120 հազար լարի նախատեսվել է որպես գիշերային լուսավորության վարձավճար գյուղերի և Նինոծմինդա քաղաքի համար:

Բազմաբնակարանային բարձրահարկ շենքերի բակերի ասֆալտապատման համար հատկացվել է 40 000 լարի: Գյուղերում արարողությունների տների, մարզադահլիճների, մշակույթի կենտրոնների և մինի մարզադաշտերի կառուցման համար հատկացվել է 932, 000 լարի:

Սպասովկա գյուղի արարողությունների տան համար գույքի ձեռքբերմանը հատկացվել է 25, 000 լարի, Նինոծմինդա քաղաքում և գյուղերում աղբամանների տեղադրման համար՝ 100, 000 լարի: Գանձա գյուղում մարզադահլիճի կառուցման աշխատանքները շարունակելու համար հատկացվել է 150,000 լարի:

Հեշտիա, Մեծ Խանչալի, Գորելովկա, Փոքր Խանչալի, Կաթնատու գյուղերի մշակույթի ակումբների վերանորոգման համար հատկացվել է 150, 000 լարի: Ժդանովական, Գորելովկա, Ղաուրմա գյուղերի արարողությունների տների վերանորոգման համար կծախսվի 12 000 լարի: Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի վերանորոգման և ցանկապատման համար հատկացվել է 35, 000 լարի: Նինոծմինդա քաղաքի, Մեծ Խանչալիի, Օրոջալարի, Սաթխայի, Տամբովկայի, Թորիայի մինի մարզադաշտերի վերանորոգման համար կծախսվի 222,000 լարի:

Նորաշեն թաղամասում խաղահրապարակի ցանկապատման համար կծախսվի 12 000 լարի: Ջիգրաշեն գյուղում մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 40 000 լարի: Գանձա գյուղի մանկապարտեզում սանհանգույցի կառուցման համար կծախսվի 7, 500 լարի:

Մեծ Գոնդուրա գյուղում ոռոգման համակարգի կառուցման համար կծախսվի 53, 000 լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական կոմիտեին հատկացվելու է 71,000 լարի:

Նինոծմինդա քաղաքի Կոմունալ ծառայությանը հատկացվել է 350,000 լարի, որից 25,000 լարին կուղղվի Նինոծմինդա քաղաքի կանաչապատմանը:

Մունիցիպալիտետի մանկապարտեզներին հատկացվել է 750, 000 լարի, որից 60,000 լարին կտրամադրվի Գանձա գյուղի մանկապարտեզին:

Մարզական միջոցառումների անցկացմանը կհատկացվի 110 000 լարի: Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցին հատկացվել է 180 000 լարի: 116 000 լարի հատկացվելու է Մշակույթի կենտրոններին և հուշարձանների պահպանությանը, գրադարաններին հատկացվել է 70,000 լարի, Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնին՝ 50, 000 լարի, Նինոծմինդա քաղաքի Երաժշտական դպրոցին՝ 75,000 լարի, Վահան Տերյանի տուն-թանգարանին՝ 16,000 լարի, Նինոծմինդա քաղաքի թանգարանին՝ 20 000 լարի, ԶԼՄ-ներին՝ 80 000:

Ավանդական միջոցառումների անցկացմանը հատկացվելու է 26 000 լարի, երիտասարդական միջոցառումների համար՝ 20,000, ինտելեկտուալ խաղերի անցկացման համար՝ 3,000 լարի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի եկեղեցիների համար՝ 50,000: Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնին հատկացվել է 109,000 լարի:

Սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնության տրամադրմանը հատկացվել է 367,000 լարի, վիրահատությունների և դողորայքի ձեռքբերման համար հատկացվել է 140,000 լարիշ միանվագ օգնության համար՝ 25,000 լարի, սահմանափակ հնարավորություններով անձանց օգնելու համար՝ 15, 000 լարի, թաղումների համար 2, 000 լարի, նորածիններին օգնություն տրամադրելու համար՝ 110,000 լարի, բազմազավակ ընտանիքներին՝ 10,000 լարի: 20,000 լարի հատկացվել է որպես սոցիալական օգնություն վառելանյութի ձեռքբերման համար, սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման համար՝ 30,000 լարի, վետերանների ընտանիքներին կտրամադրվի 15,000 լարի:

Սակրեբուլոյի բոլոր պատգամավորները բյուջեի նախագծի ընդունմանը կողմ են քվեարկել, բացի մեկից:

Նյութի աղբյուր՝ Nor.ge