Թբիլիսիում ցուցարարները չեն կարողանում օգտվել ինտերնետից

Թբիլիսիում ընթացող ցույցի մասնակիցները հայտարարում են, որ համացանցից օգտվելու հնարավորություն չունեն, քանի որ ինտերնետը դիտավորյալ անջատել են:

Ինտերնետի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ Netgazeti պարբերականը մեկնաբանություն է ստացել բջջային օպերատորներ Magticom և Geocell ընկերությունների գրասենյակներից: Magticom-ից հայտարարել են, որ որևէ սահմանափակում չկա, ինտերնետ կապը բացակայում է կամ թույլ է նույն վայրում օգտատերերի մեծ քանակի պատճառով։

«Ինտերնետը անջատված չէ: Նույն վայրում ուղղակի կապի արագությունը թույլ է, ինչը բնական է: Մեզ մոտ ամեն ինչ աշխատում է նորմալ ռեժիմով»,-հայտարարել են Magticom-ից:

Վրաստանի մյուս խոշոր բջջային կապի օպերատոր Geocell ընկերությունից տեղեկացրել են, որ խնդիրներ եղել են, սակայն այս պահին դրանք լուծված են:

Տեղեկացնենք՝ Թբիլիսիում ու Վրաստանի մի շարք քաղաքներում մասշտաբային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ գործողության արդյունքում թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով բերման է ենթարկել տասնյակ քաղաքացիների։

Թողնել պատասխան