Ատեստատները կտրամադրվեն հունիսի 23-ից

Վրաստանում հիմնական կրթության վկայականների (ատեստատների) տրամադրումը կմեկնարկի հունիսի 23-ից, տեղեկացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը։

Դպրոցը բարեհաջող ավարտած շրջանավարտը փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն կամ Շարժական արդարադատության տուն։

Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կստանան հիմնական կրթության վկայականները։

Մինչև դեկտեմբերի 31-ը հիմնական կրթության վկայականները կտրվեն անվճար։

Փաստաթուղթն արագացված կարգով ստանալու ցանկության դեպքում պետք է հավելավճար մուծել։