Ավելանում է հետիոտների տուգանքի չափը

Հետիոտները ստիպված կլինեն վճարել ավելի մեծ տուգանք ճանապարհային ազդանշանին չենթարկվելու, նաև ճանապարհային նշանի կամ ճանապարհային գծանշման պահանջները անտեսելու համար։
Այս ուղղությամբ խստացվում է «Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը»։

«Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի պահանջները խախտելու և ճանապարհային ազդանշանին չենթարկվելու, նաև ճանապարհային նշանի կամ ճանապարհային գծանշման պահանջներն անտեսելու համար ճանապարհային մասնակցի համար (բացառությամբ տրանսպորտային միջոցի վարորդի) դրամական պատժամիջոցը ավելանում է։ Վերոնշյալ 10 լարիի փոխարեն անձը կտուգանվի 50 լարիի չափով։ Վերոնշյալ արարքը կրկնակի կատարելու համար պատժամիջոցը 20 լարիից կբարձրանա մինչև 100 լարի։

Նույն արարքը եթե կատարվել է մայրուղում, միջազգային կամ ներքին ճանապարհին, հետիոտնը կպարտավորվի վճարել 100 լարի տուգանք, իսկ արարքը 1 տարվա ընթացքում կրկնակի կատարելու դեպքում` 200 լարի տուգանք։