Վրաստանում կորոնավիրուսի նոր «ռեկորդ». 1 օրում` 87 դեպք

Վրաստանում վերջին  օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով:

Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը  1917  է:

Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Պանդեմիայի ընթացքում մահացել է 19  վարակակիր: