Ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 44,1 տոկոսը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ երկրում կատարվել է 2 մլն 895 հազար 967 պատվաստում:

Հունիսի 6-ի դրությամբ Վրաստանում չափահաս բնակչության 44.1 տոկոսը կամ 1 մլն 268 հազար 478 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դոզայով: Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 մլն 369 հազար 952 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47.7 տոկոսը։

Խթանիչ՝ booster դոզայով պատվաստել է 253 հազար 773 քաղաքացի։

Ըստ NCDC-ի՝ 12-15 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 4 339 քաղաքացի, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 3 453 քաղաքացի: 16-17 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 հազար 803, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 11 հազար 311 քաղաքացի: