Վրաստանի ՏԻՄ ընտրությունների գենդերային քվոտաների մասին

Այս տարի Վրաստանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են նոր կարգով: Մասնավորապես` նորամուծություն է գենդերային քվոտաների ներդրումը:

Այս ընտրություններում կուսակցությունների ցուցակների յուրաքանչյուր երրորդ տեղը պետք է զբաղեցնեն կին թեկնածուները:

Այս կարգը չի կիրառվել 2017 թվականի ընտրություններում: Հետո ներդրվել էր կարգավորում,  ըստ որի ՝ կուսակցություններին, որոնց ցուցակներում յուրաքանչյուր երրորդ թեկնածուն կին է լինելու, տրամադրվելու էր լրացուցիչ ֆինանսավորում:

2017 թվականի ընտրությունների արդյունքներով` Թբիլիսիի Սակրեբուլոյի 50 պատգամավորներից միայն 10 -ն էր կին, իսկ համամասնական ցուցակում ընդգրկված 25 պատգամավորներից միայն 4 –ը:

Նոր ընտրացուցակներով`

«Վրացական երազանք» -10 թեկնածուներից 3 կին

«Գիրչի. Ավելի շատ ազատություն»-10 թեկնածուներից 3 կին

«Աննա Դոլիձե` ժողովրդի համար»-10 թեկնածուներից 5 կին

«Երրորդ ուժ»- 10 թեկնածուներից 3 կին

«Եվրոպական Վրաստան»- 10 թեկնածուներից 3 կին

«Միացյալ ազգային շարժում-10 թեկնածուներից 4  կին

«Քաղաքացիներ» — 10 թեկնածուներից 5 կին

«Հայրենասերների դաշինք»- 10 թեկնածուներից 3 կին

«Լելո»-10 թեկնածուներից 3  կին

Լեյբորիստական ​​կուսակցություն- 10 թեկնածուներից 4 կին

«Գիորգի Գախարիա. Վրաստանի համար»- 10 թեկնածուներից 3 կին

«Էլեն Խոշտարիա — Դրոա» -10 թեկնածուներից 5 կին

«Գիրչի» — 10 թեկնածուներից  3 կին