Ախալքալաքում մեկնարկել է Արցախին աջակցության հավաքը. Լուսանկարներ

Սամցխե-Ջավախքի շրջանի Ախալքալաքի մարզադաշտում մեկնարկել է Արցախին աջակցության հավաքը:

Հիշեցնենք՝ այս օրերին ջավախքցիների ջանքերով մոտ 1 միլիոն լարի է հավաքվել: Սա մոտ 300 հազար դոլար է: Եղել են մեծ ու փոքր ներդրումներ` ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող ջավախքցիների կողմից:

Բացի այս, ուղարկվել է նաև ամենատարբեր տեսակի օգնություն՝ մի քանի բեռնատարով:

Ի աջակցություն Արցախի Ախալքալաքում վաղը հավաք կանցկացվի