Ավելի քան 50 կազմակերպություն դատապարտել է 7 ՀԿ-ների հաշիվների սառեցման որոշումը

Ավելի քան 50 կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել, ըստ որի դատապարտել է Դատախազության կողմից 7 ՀԿ-ների հաշիվների սառեցման որոշումը։

Կազմակերպությունները նշել են, որ այդ գործողությամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ «Վրացական երազանք»-ի շահերից չի բխում Եվրամիության հետ առանց վիզայի ճանապարհորդության պահպանումը։

«ՀԿ-ներն ու լրատվամիջոցները կանգնած են մեր գործընկերների կողքին՝ աջակցելով ազատ, արդար և ժողովրդավարական Վրաստանի ընդհանուր ձգտմանը», — ասված է կազմակերպությունների հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են «Կանխարգելում առաջընթացի համար»-ը (PFP),
«Քաղաքացիական շարժում ազատության համար»-ը, (CMF)
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը և այլն։