Ավստրիացի եվրախորհրդարանական Հելմուտ Բրանդշտետերն արձագանքել է «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիայի ձերբակալությանը։
«Ազատություն Գելա Խասաիային։ «Վրացական երազանք»-ը այժմ իսկական մղձավանջ է ազատատենչ վրաց ժողովրդի համար», — գրել է Բրանդշտետերը X-ում։
Հիշեցնենք, երկու օր առաջ ձերբակալվել է «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան։
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Գելա Խասաիայի փաստաբանն այցելել է նրան, և խոսքը վերաբերում է «մեկ ամիս առաջ նրա տան մոտ տեղի ունեցած վիճաբանությանը, որին Գելան չի մասնակցել»։