Անակլիայի կոնսորցիումը կստանձնի պարտավորությունները. Բախտաձե

Անակլիայի կոնսորցիումը կստանձնի կառավարության կողմից պարտավորությունները և այդ հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով Անակլիայի նավահանգստի մասին հարցին:

Կառավարության ղեկավարի խոսքերով, բանակցությունները կշարունակվեն, որպեսզի կոնսորցիումը կարողանա իր պարտականությունները կատարել:

Վարչապետի խոսքերով, ծրագիրը լիարժեք աջակցություն է ստացել կառավարության կողմից և եթե բոլորը համապատասխան կատարեն իրենց պարտավորությունները, ապա այդ ծրագիրը մեծ հաջողությունների կհասնի:

«Անակլիայի նավահանգիստը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Ես համապատասխան հանդիպումներ եմ անցկացրել: Սիեթլ քաղաքում ես հանդիպեցի «SSA Marine» ընկերության ղեկավարության հետ, որը կոնսորցիումի անդամ է և, բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ այս ծրագրի մեջ ներգրավված լինեն ամերիկյան ամենահզոր ընկերությունները», — ասել է Բախտաձեն:

Նշանակալի է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Հուսով եմ, որ Վրաստանը կավարտի նավահանգստի նախագիծը»:

Հիշեցնենք` Վրաստանի սևծովյան Անակլիա քաղաքում գործող իշխանությունները նախատեսել են խորջրյա նավահանգիստ կառուցել՝ այն դարձնելով երկրի ռազմավարական հանգույցը։ Նավահանգստի խորությունը 20.5 մետր է, այն տարեկան 100 միլիոն տոննա բեռ կսպասարկի: 7 փուլից կազմված շինարարական աշխատանքների 3 փուլը, որը 12 տարվա ժամանակահատվածում է լինելու, 40 տոննա սպասարկելու հնարավորություն կտա: Ծրագրի արժեքը 2.5 միլիարդ դոլար է կազմում:

Մանրամասն այստեղ՝ Սկանդալ Սև ծովի նավահանգիստների շուրջ։