Թբիլիսիում թունավոր սողունների վտանգ չկա

Թբիլիսիում թունավոր սողուններ չկան և հետևաբար չկա նաև դրանց վտանգը: Այս մասին հայտնում են կենդանիների մշտադիտարկում իրականացնող գործակալությունից:

Կենդանաբան Շոթա Զանդուկելիի խոսքերով, Թբիլիսիում կան միայն անվնաս օձեր և սողուններ, որոնք թունավոր չեն և մարդկանց կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում:

Գործակալության տվյալներով, մայիս ամսին մայրաքաղաքում թունավոր սողունների վերաբերյալ 123 ահազանգ է եղել, ինչն անհանգստացնող չէ: