Մաքսանենգ ծխախոտի ներկրման փաստով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը սահմանապահ վարչության աշխատակիցների հետ մաքսանենգ ճանապարհով  ծխախոտ ներկրելու փաստով հայ-վրացական սահանին ՀՀ քաղաքացու է ձերբակալել։

Վերջինս փորձել է ապօրինի ճանապարհով մեծ քանակությամբ ծխախոտ ներկրել Վրաստան՝ անցնելով Նինոծմինդայի մաքսատունը։ Հաղորդում է վրաստանյան Business Week պարբերականը։

Հանցագործը ձերբակալվել է, իսկ մեքենան՝ առգրավվել։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 200-րդ հոդվածով, որը 2-4 ազատազրկում է նախատեսում։

Թողնել պատասխան