Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է ավելանալ

 Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվության հանաձայն` 2017 թվականի հունվարին երկիր այցելուների թվաքանակը նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ աճել է:

2017 թվականի հունվարին Վրաստան այցելուների թիվը կազմել է 387 070, ինչը 2016 թվաքանակի միևնույն ժամանակաշրջանի համեմատ ավել է 19.8 տոկոսով: Վրաստանում ավելի քան 24 ժամ անցկացրած հյուրերիթիվը  154 083 է, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 32.4 տոկոսով:

Հունվարին  Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակած  վիճակագրության համաձայն` նախորդ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 2 միլիոն 714 հազար 773 զբոսաշրջիկ, ինչը 19 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Թողնել պատասխան