Հայտնի է ընդունելության քննությունների ժամանակացույցը

Հայտնի է 2019 թվականի միասնական ազգային և ընդհանուր մագիստրատուրայի քննության անցկացման ժամանակացույցը: Ըստ Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալների, քննությունները կմեկնարկեն հուլիսի 1-ից և կավարտվեն հուլիսի 24-ին:

Քննությունների ժամանակացույցը ավելի մանրամասն այսպիսին է.

  • Հուլիսի 1-2 — վրաց լեզու և գրականություն
  • Հուլիսի 1 — աբխազերեն և օսերեն լեզու
  • Հուլիսի 3-4 — ընդհանուր ունակություններ
  • Հուլիսի 5  — մաթեմատիկա
  • Հուլիսի 8-9 — օտար լեզու (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն)
  • Հուլիսի 10 — քիմիա
  • Հուլիսի 11 — կենսաբանություն
  • Հուլիսի 12 — կերպարվեստ
  • Հուլիսի 15 — պատմություն
  • Հուլիսի 16 — աշխարհագրություն
  • Հուլիսի 19 — քաղաքացիական կրթություն
  • Հուլիսի 22 — գրականություն
  • Հուլիսի 23 — ֆիզիկա

2019 թվականի մագիստրատուրայի քննությունները կանցկացվեն հուլիսի 17-24-ը: