Հրապարակվել է փաստաթուղթ՝ նվիրված ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության 10-ամյակին

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է համատեղ հայտարարություն՝ նվիրված ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության 10-ամյակին:

Փաստաթղթում նշվում է, որ հունիսի 11-ին նշվում է Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության 10-ամյակը, որտեղ ԱՄՆ-ն և Վրաստանը վերահաստատել են իրենց հավատարմությունը երկու երկրների ռազմավարական գործընկերությանը և բարեկամության հիմնական սկզբունքներին:

«2009 թվականից ի վեր ԱՄՆ-ն և Վրաստանը միասին են աշխատում` պահպանելու Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի ինտեգրմանը գլոբալ տնտեսության մեջ, որը շահեկան կլինի երկու կողմերի համար: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի բարեփոխումներին և ողջունում է դրանք», — նշվում է փաստաթղթում: