«Ավտոկայանի հրապարակի» մոտ քաղաքացի է սպանվել

Թբիլիսիի «ավտոկայանի հրապարակի» մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։

Տղամարդը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Ներքին գործերի նախարարությունը չի մանրամասնել, թե արդյոք կասկածյալը ձերբակալվել է։