Արցախից վերադարձող Հարավային Օսիայի ֆուտբոլային թիմի անդամների ուղղությամբ կրակ են բացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սպորտի և երիտասարդության հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Զասեևի հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերադարձած Conifa-ի գավաթակիր իրենց ֆուտբոլային թիմի ուղղությամբ հունիսի 12-ին Վլադիկավկազում կրակ են բացել:

Ինչպես տեղեկացնում են օսական լրատվամիջոցները՝ միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլային թիմի անդամների և Վլադիկավկազում բնակվող երիտասարդների միջև:

«Վլադիկավկազում մի քաղաքացի 140 հազար ռուսական ռուբլի է դրել տոտալիզատորում, որ մեր թիմը կպարտվի: Երբ հաղթանակած թիմի անդամներին տեսել են Վլադիկավկազի փողոցներում, այդ մարդուն հայտնել են և նրանք եկել են խոսելու, ինչի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ու կրակ են բացել: Բարեբախտաբար վիրավորներ չկան: Հարուցվել է քրեական գործ»,- հայտարարել է Զասեևը: