Այսօր ընտանիքի սրբության և հոմոֆոբիայի դեմ պայքարի օրն է

Այսօր, մայիսի 17-ին Վրաստանում նշվում է ընտանիքի սրբության օրը։  Քաղաքացիները «Հայրենիք, լեզու, հավատք» խորագրով պաստառներ են փակցրել Թբիլիսիի կամուրջներին։

Մայիսի 17-ին՝ ընտանիքի սրբության և ծնողների հանդեպ հարգանքի օրը նշելու նպատակով, Վրաստանի 10 քաղաքներում համընդհանուր հավաք կանցկացվի։

Բոլոր տասը քաղաքներում միաժամանակ կկատարվի աղոթական կարգ, ապա Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ կսկսվի համընդհանուր երթ։

Մայիսի 17-ը նշվում է նաև Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այն նշվում է արդեն 20 տարի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում։

Իսկ 2024 թվականին, երբ «Վրացական երազանքի»-ը ընդունեց հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով սահմանափվում է ԼԳԲՏ անձանց իրավունքները, Իրակլի Կոբախիձեն մայիսի 17-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր։

ՀակաԼԳԲՏ օրենքն ընդունվեց