Այսօր կընտրեն ՏԸՀ ղեկավարներին և անդամներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ այսօր շրջանային ընտրական հանձնաժողովները կընտրեն տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավարներին և անդամներին։

Շրջանային ընտրական հանձնաժողովները պետք է ընտրեն 9153 ղեկավար և 15 հազար 255 անդամ։

Ըստ հաղորդագրության, ընտրական մրցույթին մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեին օգոստոսի 11-ից 14-ը դիմելու համապատասխան շրջանային ընտրական հանձնաժողով կամ ներկայացնելու մրցութային փաստաթղթերը հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով (Konkursi.cec.gov.ge):

ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ ստացվել է ընդհանուր առմամբ 24 հազար 314 դիմում։