Այսօր Թբիլիսիում կկայանա Ջասթին Թիմբերլեյքի համերգը

Այսօր` հուլիսի 23-ին, Թբիլիսիում կկայանա «Դինամո Արենա» մարզադաշտում նախատեսված համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքի համերգը:

Համերգի պատճառով «Դինամո» մարզադաշտի շրջակա տարածքում սահմանափակվելու է ինչպես մեքենաների, այնպես էլ հասարակական տրանսպորտի երթևեկությունը։

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ հուլիսի 23-ի ժամը 13:00-ից մինչև հուլիսի 24-ի ժամը 01:00-ն մեքենաների երթևեկությունը լիովին արգելվելու է Ակակի Ծերեթելիի պողոտայում՝ մետրոյի «Ծերեթելի» կայարանի հարակից տարածքից մինչև Միխեիլ Ծինամձղվրիշվիլիի և Գիորգի Ցաբաձեի փողոցների խաչմերուկը:

Երթևեկությունը լիովին կսահմանափակվի հետևյալ փողոցներում՝ Վլադիմիր Մայակովսկու, Գիորգի Ցաբաձեի, Շոթա Իամանիձեի, Արչիլ Կուրդիանիի և Սլավա Մետրևելիի։

Երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի Թևդորե Մղվեդլիի փողոցից Աբասթումանիի փողոցի ուղղությամբ և Գորիի ու Բաթումի փողոցներից՝ Ակակի Ծերեթելիի պողոտայի ուղղությամբ։