«Միմինո»․ հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոն

Հունիսի 17-ին Հայաստանի Դիլիջան քաղաքում կանցկացվի հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոն։

«Եթե դու նույնպես սիրում ես համեղ սնվել, պարել, երգել և մասնակցել մրցույթների, ապա սպասում ենք քեզ ամենավառ փառատոնի ընթացքում», — նշված է «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

Փառատոնը կկայանա հունիսի 17-ին ժամը 16։00-ից Դիլիջանում (Մյասնիկյան 55, քաղաքապետարան)։

Փառատոնի մուտքն ազատ Է։