Այսօր Թումանյանի ծննդյան օրն է ու գիրք նվիրելու տոնը

Այսօր` փետրվարի 19-ին, Վրաստանում նշվում են Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու տոնը:

Գիրք նվիրելու տոնը Հայաստանից Թբիլիսի է բերել թբիլիսահայ վաղամեռիկ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը. նրա մահից հետո էլ ավանդույթի ուժով ամեն տարվա փետրվարի 19-ին գրքասերները Խոջիվանքի պանթեոն են այցելում միմյանց գրքեր նվիրելու նպատակով: