Կալաձեն՝ հանրային տրանսպորտի վերականգնման մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի գործունեության վերականգնման հարցին:

Նշենք, Վրաստանի կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագրի համաձայն, սահմանափակումների դադարեցման 6 փուլերից որևէ մեկում հանրային տրանսպորտի վերականգնման հետ կապված կետ չկա:

«Տրանսպորտի սահմանափակումների դադարեցումը չի վերաբերում մետրոյին, ավտոբուսներին և երթուղային տաքսիներին: Հասարակական տրանսպորտի աշխատանքի վերականգնումն ուղղակիորեն կապված է երկրում վարակով պայմանավորված իրավիճակի հետ: Պետք է զգուշանանք, մենք այս պայքարում դեռևս չենք հաղթել, պայքարը շարունակվում է»,- հայտարարել է Կալաձեն:

«Ամենօրյա ռեժիմով հետևում ենք առկա իրավիճակին: Երբ ոլորտի մասնագետների կողմից խորհրդատվություն կստանանք, այդ ժամանակ կկայացնենք որոշում»,- ասել է Կալաձեն: