Գյուղատնտեսական շուկաները վերականգնել են աշխատանքը

Վրաստանի կառավարությունում կայացած մամլո ասուլիսում Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին անդրադարձել է ապրիլի 27-ին դադարեցվող միշարք սահմանափակումներին:

Գյուղատնտեսական շուկաների բացման մասին կետն ամենևին չի նշանակում, որ բոլորը կբացվեն:

«Վրաստանում 80 գյուղատնտեսական շուկա կա, դրանց մեծամասնությունը չի բավարարում պահանջներին: Համապատասխանաբար, մի ակնկալեք, որ բոլոր այդ շուկաները կվերաբացվեն»,- ասել է նախարարը:

Խոսքը վերաբերում է սանիտար պայմաններին: Նշենք, շուկաները Վրաստանում փակվել էին հենց այդ պատճառով:

Այսօրվանից՝ ապրիլի 27-ից կբացվեն ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ այլ շրջանների շուկաները: Հատկանշական է, որ շուկաների տարածքում պարտադիր է կրել բժշկական դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն: Սպառողները շուկա մտնելուց առաջ թերմոսքրինինգ կանցնեն: