Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն մայիսի 7-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը (վերաֆինանսավորման տոկոսադրույքը), վերջինս կշարունակի մնալ 8 տոկոս:
Ազգային բանկը հաղորդագրություն է տարածել դրա մասին։
Ազգային բանկի փոխանցմամբ` ապրիլի դրությամբ տարեկան գնաճը կազմել է 3.4 տոկոս, մինչդեռ հիմնական գնաճը, որը սպառողական զամբյուղից բացառում է սննդամթերքի, էներգակիրների և ծխախոտի բարձր անկայուն գները, կազմել է 2.3 տոկոս։
Ըստ Ազգային բանկի` այս տարի գնաճի դինամիկան պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների աճի միտումով, որը ներկա փուլում մեղմվում է լարիի փոխարժեքի համեմատաբար ուժեղ դիրքով՝ դոլարի համաշխարհային թուլացման հետևանքով։