Ավարտվեց Ղրղըզստանի նախագահի երկօրյա այցը Վրաստան

Հոկտեմբերի 13-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիին հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տնտեսական ոլորտի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում առկա իրավիճակի մասին: Նշվել է նաև, որ երկու երկրների միջև  առևտրա-տնտեսական համագործակցության զարգացման ներուժ կա, և այս առումով  կարևոր դեր է խաղում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ 2016 թվականի մարտին:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, որի ընթացքում կողմերը պայմանավորածություն են ձեռք բերել, ըստ որի Վրաստան-Ղրղըզստան Բիզնես ֆորումը տեղի կունենա 2017 թվականի առաջին կեսին:  Հանդիպմանը ներկա են եղել Ղրղըզստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Էրլան Աբդիլդաևը, Ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիևը, Արտակարգ իրավիճակի նախարար Կուբատբեկ Բորոնովը, Կրթության և գիտության նախարար Էլվիրա Սարիևը, Ղրղըզստանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սապար Իսակովը, իսկ Վրաստանի կողմից՝ առաջին փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջլավան և Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նինո Կոբախիձեն:

Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան