Թբիլիսիի քաղաքային դատարանը «Սափարի» կանանց իրավունքների կազմակերպության ղեկավար Բաիա Պատարաիային տուգանել է 4000 լարիի չափով՝ նրա դեմ հարուցված վարչական իրավախախտման համար։
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները դատի են տվել Բաիա Պատարաիային, նաև առնվազն 20 այլ հասարակական գործիչների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և լրագրողների, Facebook-ում հրապարակված վիրավորական գրառումների համար։
Ներքին գործերի նախարարությունը մեղադրել է Բաիա Պատարաիային «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Մարիամ Լաշխիին, Թեա Ծուլուկիանիին և Մամուկա Մդինարաձեին վիրավորելու համար։