Բարալեթում նոր մարզադաշտ է կառուցվել

Ախալքալաքի մունիցիպալիտետի ողջ տարածքում շարունակվում է մինի-մարզադաշտերի շինարարությունը։ Tեղեկությունը հայտնել է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Այս անգամ Բարալեթ գյուղում է կառուցվել նոր, բազմաֆունկցիոնալ մարզադաշտ։

Նախագիծը ֆինանսավորվել է տեղական բյուջեից, իսկ դրա արժեքը կազմում է 159 հազար 150 լարի։

Սպորտային ենթակառուցվածքների բարելավման և առողջ ապրելակերպ ստեղծելու նպատակով մունիցիպալիտետի վարչական միավորներում ակտիվորեն կշարունակվի մինի-մարզադաշտերի և մարզադահլիճների շինարարությունը։