«Բարությամբ լի քաղաք». ամանորյա նոր կարգախոս

«Բարությամբ լի քաղաք»՝ Թբիլիսիիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարած ամանորյա նոր կարգախոսն է։

Թբիլիսիում սկսվել է ամանորյա զարդարանքների տեղադրումը։

«Հաղթանակներով լի քաղաք»-ից հետո` մինչև 2026 թվականը, Սուրբ Գիորգիի հուշահամալիրի շուրջը երկաթե կառույցով տեղադրվել է նոր կարգախոսը՝ «Բարությամբ լի քաղաք»։

Հիշեցնենք. Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է Ամանորի առթիվ լուսավորության հանդիսավոր արարողությունը կատարել դեկտեմբերի 12-ին։