Բաթումիի և Թբիլիսիի օդանավակայաններում չեղարկվել է 8 չվերթ

Այսօր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Բաթումիի և Թբիլիսիի օդանավակայաններում չեղարկվել է 8 չվերթ։

Օդանավակայանների կառավարման TAV Georgia ընկերության տվյալներով՝ այսօր Բաթումիի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 6 չվերթ` 3-ը դեպի Թել Ավիվ, 2-ը՝ Թեհրան և 1-ը՝ Քուվեյթ։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մայրաքաղաքից դեպի Դելի և Դամմամ երկու չվերթ է չեղարկվել։

Հիշեցնենք. հունիսի 13-ից ի վեր Մերձավոր Արևելքից չվերթերը հետաձգվել են Իսրայել-Իրան հակամարտության սրման պատճառով։ Իսրայելից և Իրանից չվերթերն ամբողջությամբ չեղարկվել են։