Բաթումիի կենտրոնում կրակոցներ են հնչել

Բաթումիի կենտրոնում՝ Le Meridien հյուրանոցի մոտ գտնվող «Գրիլ» ռեստորանում կրակոցներ են հնչել։

Կրակոցների հետևանքով ռեստորանի ապակիները կոտրվել են։ Ըստ ականատեսների` զոհ կա։

Ոստիկանությունը ռեստորանի մերձակայքը շրջափակել է դեղին հատուկ ժապավենով։