Բաթումին պաշտոնապես բացեց ծովային սեզոնը

Բաթումիում պաշտոնապես տրվել է ծովային զբոսաշրջային սեզոնի մեկնարկը: Այս մասին հայտարարություն է տարածել Բաթումիի քաղաքապետարանը:

Սեզոնի բացման կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումները մեկնարկել են հունիսի 15-ին, ծովափին տեղի են ունեցել «Ամառը սկսում է այստեղ» խորագրով համերգներ ու ներկայացումներ:

Աջարիայի ծովափնյա շրջաններում արդեն ծառայության է անցել 250 փրկարար: Այս տարվանից Աջարիայի ափերին կծառայի 20 աղջիկ փրկարար: Բացի այդ, այս տարվանից ծովում խեղդվողներին փրկելու համար կկիրառվեն նաև թռչող սարքեր:

Ողջ աշխարհի ճանապարհորդողներին Բաթումի այցելել խորհուրդ է տվել The New York Times-ը՝ Բաթումին ներառելով 2019 թվականի պարտադիր ճանապարհորդության 52 ուղղությունների ցանկում: