Վրացական երկաթուղիների հաղորդմամբ՝ Բաթումիում գնացքը հարվածել է մանկահասակ երեխայի. նա տեղում մահացել է։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Բաթումիի կայարանի մերձակայքում։
«Բաթումիի կայարանի մերձակայքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, մարդատար գնացքը հարվածել է մանկահասակ երեխայի, անչափահասը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել պարեկային և քրեական ոստիկանությունը։ «Վրացական երկաթուղիներ»-ը ցավում է տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին»,- ասված է երկաթուղու վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։