Չունչխա-Պտենա-Դիլիսկա ճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է Չունչխա-Պտենա-Դիլիսկա ճանապարհի կառուցումը։ Այս փուլում կառուցվում է 1743 մետր երկարությամբ ճանապարհ՝ Չունչխա գյուղից դեպի Պտենա գյուղ, փոխանցում է Ախալքալաքի սակրեբուլոն (ավագանի)։

Այսօր սակրեբուլոյի նախագահն ու փոխնախագահը տեղում ծանոթացել են իրականացվող աշխատանքներին՝ դրական գնահատել այն։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն 051,420 լարի է։ Ծրագիրը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով, մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ընկերությունը: