Սննդի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Բաթումիի «Սթար Բաթումի» մանկապարտեզում ստուգում է անցկացվել, որտեղ հայտնաբերվել է անպատշաճ լվացման և ախտահանման խնդիր։ Պարզվել է նաև, որ մանկապարտեզը տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցված չէ։
«Սննդի ազգային գործակալության Աջարիայի բաժնի տեսուչները, ստացված ծանուցման հիման վրա, չպլանավորված ստուգում են անցկացրել Բաթումիի «Սթար Բաթումի» մանկապարտեզում։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր անհամապատասխանություններ, անպատշաճ լվացում և ախտահանում, եղել է նաև ջրամատակարարման խնդիր։ Պարզվել է նաև, որ տնտեսվարողը գործել է առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցվելու։
Նշված անհամապատասխանությունների պատճառով տնտեսվարողը տուգանվել է, և արտադրական գործընթացը կասեցվել է մինչև խախտումների վերացումը», — ասված է հաղորդագրության մեջ։